211652_close_icon
views-count3888 դիտում article-date 23:10 22-01-2018

Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար աղոթքին: Կիեւի Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու տաճարում հունվարի 21-ին միջեկեղեցական աղոթք է տեղի ունեցել: Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, աղոթքի ժամանակ բոլոր հավաքվածներին է դիմել Ուկրաինայում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտին: Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր