3717 դիտում
12:02 12-09-2016
Սիրիայի նախագահը մասնակցել է Դարայա քաղաքի ազատագրմանը նվիրված տոնական աղոթքին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցել է մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու գտնվող Դարայա քաղաքում մուսուլմանների Ալ-Ադհա տոնին նվիրված միջոցառմանը և ներկա գտնվել Դարայայի ազատագրմանը նվիրված աղոթքին, հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ասադի անվտանգության աշխատակցի խոսքը։
Քաղաքն ամբողջապես ազատագրվել է սեպտեմբերի 1-ին՝ սիրիական բանակի ու չափավոր ընդդիմադիր ուժերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Քաղաքը լքել էին 4 հազար խաղաղ բնակիչներ, ներառյալ՝ զինյալների ընտանիքներն ու 700 ահաբեկիչներ՝ իրենց զենքով ուղևորվելով դեպի Իդլիբ նահանգ։
Ահաբեկիչ զինյալները մի քանի ամիս շարունակ ամբողջովին գտնվել էին սիրիական բանակի պաշարման մեջ, իսկ Իդլիբը, որտեղ տեղափոխվել են բնակիչները, լիովին գտնվում է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական և նրան հարող այլ խմբավորումների վերահսկողության ներքո։
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
10:49 15-10-2023
Արմեն Պապիկյանը Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում մասնակցել է Հայաստանին և Արցախին նվիրված աղոթքին
6858 դիտում
16:12 13-06-2021
Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը