3331 դիտում
22:05 28-12-2019
Կիեւում հայկական եկեղեցու կառուցումը մտնում է ավարտական փուլ
Արեւելյան Եվրոպայում խոշորագույն հայկական եկեղեցին աստիճանաբար ստանում է իր վերջնական տեսքը, հայտնում է [url=http://analitikaua.net/2019/stroitelstvo-armyanskogo-sobora-v-stolicze-ukrainy-vstupaet-v-finalnuyu-fazu]AnalitikaUA.net[/url]-ը:
Հայկական համայնքի բազմամյա երազանքն իրականացվում է, եւ արդեն հեռու չէ այն օրը, երբ տաճարն իր դռները կբացի Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հավատացյալների եւ հին Կիեւի հյուրերի առջեւ։
Իհարկե, առջեւում դեռեւս ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ կան, սակայն արդեն այսօր պատկառազդու եկեղեցին գրավում է Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերի հայացքները։
Թերթը նշում է, որ հայկական եկեղեցին գտնվում է «Բորիսպոլ» օդանավակայանի կողմից Կիեւի մուտքի մոտ եւ փաստորեն դառնում է քաղաքի հյուրերի համար առաջին տեսարժան վայրը։
Կառուցման նախաձեռնողի՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքերով՝ եկեղեցիների կառուցումը թույլ է տալիս իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը՝ Ուկրաինայի ժողովրդին համակողմանի ներկայացնել հայկական մշակույթը։
Հիշեցնենք, որ Կիեւում հայկական մայր տաճարի կառուցման մեկնարկի մասին որոշումը ընդունվել էր դեռեւս 2012թ․, սակայն շինարարական աշխատանքները սկսել հաջողվել էր միայն 2013թ․ մի շարք կարեւոր հարցերի լուծումից հետո։
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
09:47 27-06-2019
Վեթինգի նախապատրաստումը մտնում է ավարտական փուլ. «Փաստ»
1708 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
4230 դիտում
23:10 22-01-2018
Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում