4728 դիտում
16:19 22-01-2018
ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին, փոխնախագահ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա՝ հունվարի 22-ին ձմեռային նստաշրջանի առաջին նիստում հաստատվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իտալացի խորհրդարանական Միկելե Նիկոլետտի թեկնածությունը։
Կառույցի փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սայիդովը։
Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Նիկոլետտին երկրորդ իտալացի պատգամավորն է, ով ընտրվում է կառույցի նախագահ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին սկանդալների ու ադրբեջանական մեքենայությունների հետ առնչություն ունեցող Պեդրո Ագրամունտը ստիպված եղավ հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնին։
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
19:38 02-05-2019
Միկելե Բոն. Հայ ֆուտբոլիստները տաղանդավոր են
5321 դիտում
14:50 26-06-2017
Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ