211652_close_icon
views-count15567 դիտում article-date 13:09 21-01-2018

Գայանեն իրավաբան է դարձել, որպեսզի բացահայտի հոր մահվան առեղծվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Արդեն 5 տարի է, ինչ Գայանե Հովհանյանը փորձում է բացահայտել հոր մահվան առեղծվածը: Չնայած որ Արարատի բնակիչ, 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն վստահ է՝ կատարվածը սպանություն է: «Ինքնասպան լինող մարդը նախ գրություն է թողնում, կամ մի բան, որ հասկանանք՝ նման մտադրություն ունի: Կամ ինքնասպան լինողը պարանը այնպես է գցում պարանոցին, որ հանգույցը հետեւի մասում է ընկնում, ոչ թե առջեւի: Դրանից արդեն հասկացվում է, որ ծառից կախելու միջոցով սպանել են հորս»,- պատմում է Գայանեն: Դստեր խոսքով՝ հոր մահվան պատճառը չարաբաստիկ քարի սալիկներն էն եղել, որոնք հայրը աշխատավայրից է բերել տուն` բակը վերանորոգելու համար: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/432201.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր