211652_close_icon
views-count4972 դիտում article-date 15:05 20-01-2018

Լավրով. «Աֆղանստանն ահաբեկիչների նոր, հզոր ապաստանի է վերածվում»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստանում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ այդ երկիրը վերածվում է միջազգային ահաբեկչության իսկական ապաստանի։ Հայտարարությունը նա արել է հունվարի 19-ին ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի անվտանգության հացերով նիստում։ Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները սկսում են իրագործել «խալիֆայի» ստեղծման գաղափարը, որը կործանարար է լինելու։ Բացի այդ, ծայրահեղականներին մեծ աջակցություն են ցուցաբերում տեղի ֆինասնավորողները, ինչի օգնությամբ էլ տարբեր ազգերի հազարավոր ներկայացուցիչներ հեշտությամբ ընկնում են նրանց ծուղակը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի խոսքով՝ երկրում ներկա պահին գործում է ավելի քան 20 ահաբեկչական խմբավորում։

Նմանատիպ նյութեր