211652_close_icon
views-count7842 դիտում article-date 18:26 18-01-2018

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են կասկածելի զանգվածով լցված ծխախոտի 4 տուփ

Հունվարի 11-ին` ժամը 14:30-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին քաղաքացի Կ. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են կասկածելի զանգվածով լցված ծխախոտի 4 տուփ: Հունվարի 15-ին` ժամը 12:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Վ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Գ. Դ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ տոպրակով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` ընդհանուրը 25.2 գրամ քաշով: Հունվարի 16-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Գ.-ին ՔԿՀ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով եղբոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով կարճատև մեկնումից հիմնարկ վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության: Վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավել են 2.2 գրամ կանաչավուն զանգված, 0.3 գրամ «B8» գրառմամբ դեղահաբ և 0.7 գրամ «Մետանֆիտամին» գրառմամբ դեղահաբեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր