«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանայի նմանվող զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության  արդարադատության   նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները  ճաշարանին  կից  տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել
մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի
ծանրությունն ապահովող քար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
 
                                            
                    
                                            
                        մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի
ծանրությունն ապահովող քար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
 
                     
                     
                     
                     
            

