17100 դիտում
21:25 17-01-2018
Ապրիլյան պատերազմի մասնակից Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան
Այսօր՝ հունվարի 17-ին, ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 25 տարեկան:
Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ուսումն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և սկսել աշխատել: Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, երգում էր, ինչպես նաև նվագում էր շվի: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում:
2016 թվականի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս, հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, զոհվել է ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը:
Նշենք, որ Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
[url=http://artsakhpress.am/arm/news/79317/aprilyan----paterazmi---masnakic---meruzhan---stepanyann---aysor-kdarnar-25-tarekan.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
30653 դիտում
18:31 10-06-2017
Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Սասուն Մկրտչյանը այսօր կդառնար 28 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
38030 դիտում
22:19 10-06-2017
Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ, կամավորական Սարգիս Խալաֆյանն այսօր կդառնար 50 տարեկան, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
502 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
595 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է