211652_close_icon
views-count38369 դիտում article-date 22:19 10-06-2017

Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ, կամավորական Սարգիս Խալաֆյանն այսօր կդառնար 50 տարեկան, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատամարտիկ Սարգիս Լազարի Խալաֆյանը խնվել է 1967թ.-ին, Շահումյանի շրջանում: Մարտական ուղին սկսել է ՀԱԲ-ի «Արամո» ջոկատում: 1990-ին՝ մասնկացել է Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի սահմանամերձ տարածքների ինքնապաշտպանությանը: 1992-ին անդամագրվել է Տիգրան Մեծ աշխարհազորային գնդին, որի հետ մեկնել է Շահումյանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանության մարտերին: Նույն թվականի հունիսին մասնակցել է Լաչինի ազատագրմանը, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Կարմրավանի, Լենինավանի ինքնապաշտպանական մարտերին, որից հետո միացել է Շահեն Մեղրյանի կազմավորած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին: 1992-ի հոկտեմբերին վիրավորվել է Լաչինի շրջանի Ղոչազ գյուղի մոտակայքում տեղի ունեցող ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Սարգիս Խալաֆյանը Արցախյան պատերազմի II խմբի հաշմանդամ էր: Պարգեւատրվել է մարտական ծառայություն «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան» շքանշաններով: 2016-ի ապրիլի 2-ի գիշերվանի, Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների լուրը ստանալով, իսկուն իր մարտական ընկերների հետ ուղևորվել էր առաջնագիծ Արցախի սահմանագիչշծ՝ Մարտակերտ՝ հայրենիքի սահմանները պահելու եւ երիտասարդների կողքին լինելու համար: Ապրիլի 4-ի լույս 5-ի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտական գործողությունների ժամանակ Սարգիս Խալաֆյանը զոհվեց իր հին մարտական ընկերոջ՝ Նորայր Հաջիյանի հետ: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Այսօր՝ հունիսի 10-ին՝ նա կդառնար 50 տարեկան:Այս առիթով, այսօր, Եռաբլուր Զինվորոկան պանթեոնի բարձունքում գտնվող Սարգի Խալաֆյանի գերեզմանին էին այցելել նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները: ՂՊՎ ղեկկավար խորհրդի անունից, ազատամարտիկ Արամայիս Քոսակյանը, Սարգիսի ընտանիքի անդամներին փոխանցեց ՂՊՎ սահմանած և ՂՊՎ խորհրդի կողմից Սարգիս Լազարի Խալաֆյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը: Նյութը և ֆոտոշարքը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր