211652_close_icon
views-count409191 դիտում article-date 10:34 16-01-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Kia Cerato-ն հայտնվել է ջրանցքում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել են ՀՀ ԱԻ նախարարը, ՀՀ փոխոստիկանապետն ու ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Cerato մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր գետից դուրս են բերել մահացածի դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԻՆ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ և Երևանի ՃՈ պետեր Եգոր Կարապետյանը, Արման Հակոբյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանը և Գրիգոր Թամոյանը։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի վայրի հարևանությամբ մի քանի բնակիչներ, ովքեր չցանկացան իրենց ինքնությունը հայտնել, ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները։ Վարորդը փորձել է խույս տալ շներից, հետևաբար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել ողբերգական վթարը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/arcrun]էջում [/url]գրել է. «Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռուբեն Ստեփանի Գալստյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր