211652_close_icon
views-count47678 դիտում article-date 22:11 13-01-2018

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Տաշիր քաղաքում երկհարկանի տան նկուղում առաջացած կրակի դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան 3-րդ թաղամասի 16 տան նկուղային հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, իսկ հետո տարվել են աշխատանքներ՝ այն մարելու ուղղությամբ: Այրվել են նկուղում կուտակված աթար և կենցաղային իրեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր