211652_close_icon
views-count9501 դիտում article-date 21:11 12-01-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է օգտվել «Ման Սիթիի» և Սանչեսի միջև տարաձայնություններից

«Մանչեսթեր Սիթին» կարող է հրաժարվել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու նպատակից: «Սիթիին» չեն բավարարում լոնդոնցիների պահանջները՝ 35 մլն ֆունտ խաղացողի դիմաց: Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 20 մլն ֆունտ առաջարկել, սակայն նույնսիկ փոխզիջումային 25-30 մլն ֆունտը կարող է չբավարարել Գվարդիոլայի թիմին: Ավելին, «քաղաքաբնակներին» նաև չեն բավարարում Սանչեսի գործակալի ֆինանսական պահանջները: Բացի այդ, տեղեկություն կա, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է վնասվածքից հետո շարք վերադառնալ ավելի շուտ, քան՝ պլանավորված էր: Դա նույնպես կարող է ազդել «Սիթիի» որոշման վրա՝ հրաժարվել Սանչեսի տրանսֆերից: Այս իրավիճակից կարող է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», որը ցանկանում է ձեռք բերել Սանչեսին, և ըստ բրիտանական լրատվամիջոցների, Մոուրինյոն առաջարկել է չիլիացուն փոխանակել Հենրիխ Մխիթարյանի հետ:

Նմանատիպ նյութեր