211652_close_icon
views-count16836 դիտում article-date 15:41 12-01-2018

Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: «[url=https://armenpress.am/arm/news/918696/marakhuxi-pattcharov-inqnatirnery-chen-karoxanum-vayrejq.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել են, որ ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել: «Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին»,-տեղեկացրել են օդանավակայանից: Եղանակային վատ պայմանների և խիտ մառախուղի պատճառով Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին է իրականացվել դեպի Մոսկվա և Վորոնեժ ուղղություններով:

Նմանատիպ նյութեր