211652_close_icon
views-count8063 դիտում article-date 09:27 12-01-2018

ՀՀԿ-ականները զագսերը դարձրել են ընտանեկան բիզնես. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայաստան 24» կայքում հրապարակվել էր հոդված՝ «ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես» վերտառությամբ: Հրապարակման մեջ ի մասնավորի, նշված էր, որ Արդարադատության նախարարության Զագսերի գործակալության պետը՝ Անի Մխիթարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի աղջկան՝ Թամարա Գրիգորյանին, բերել է գործակալություն և ցանկանում է ամեն ինչ նրա ձեռքը տալ: Այսպիսով՝ վերջինս իր բարեկամներին նշանակելու է տարբեր պաշտոններում, իսկ մարդկանց աշխատանքից ազատելու է իր հայեցողությամբ: Անի Մխիթարյանը շրջապատում բոլորին ասել էր, որ Թամարան իր ամուսնու աղջիկն է: Բացի այդ, Մխիթարյանն իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին, տեղավորել էր աշխատանքի Շենգավիթի ԶԱԳՍ-ում: Նշվել էր նաև, որ ԶԱԳՍ-ի բաժնի պետերից մեկը՝ Ալբերտ Վիրաբյանն էլ գործակալություն աշխատելու էր բերել իր քենուն՝ Անահիտ Ալեքսանյանին: Այս առնչությամբ, «ՉԻ»-ն հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ ցանկանալով մեկնաբանություն ստանալ նախարար Դավիթ Հարությունյանից: Ինչու է Անի Մխիթարյանը իր վրա վերցրել ՀՀԿ-ական պատգամավորների երեխաներին աշխատանքի տեղավորելու գործառույթը: Գործակալության պետ Անի Մխիթարյանին ինչպե՞ս է հաջողվել իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին տեղավորել Շենգավիթի ԶԱԳՍ-ում: Ով է Մխիթարյանի հովանավորը, որ վերջինս հեշտությամբ կարողանում է այդպիսի գործունեություն ծավալել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր