1933 դիտում
09:28 02-03-2016
Նոր նախարար Լևոն Յոլյանը «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի». «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը հայտարարել է, թե «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի»։
«ՉԻ» - «Այս պահի դրությամբ» արտահայտությունը, համաձայնվեք, սպանիչ է։ Այսինքն՝ հիմա բիզնես չունի, բայց մեկ էլ տեսար՝ երեկոյան կողմ ունեցավ։ Կամ՝ հաջորդ չորեքշաբթի։ «Պրակտիկորեն» բառը նույնպես շատ հետաքրքիր է։ Մարդը գուցե տեսականորեն ինչ-որ բիզնես ունի, բայց պրակտիկորեն՝ չունի։ Եվ այս դեպքում նա միանգամայն իրավացի է։ Վերջին հաշվով՝ դեռ լավ չի ուսումնասիրել էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտը, դեռ չի ծանոթացել ֆինանսական հոսքերին ու «առկա պոտենցիալին», ի՞նչ իմանա՝ բիզնես ունի՞, թե ոչ։ Եթե պարզվի, որ ոլորտում լուրջ փողեր են շրջանառվում՝ կստացվի, որ «պրակտիկորեն» լավ էլ բիզնես ունի։
Մի խոսքով՝ ինչպես խորհրդային տարիներին «ռայկոմի քարտուղարներից» մեկն էր ասել հեռուստահարցազրույցում, «ունեմ մեկ կին և ավելի քան երեք երեխա»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
09:10 26-02-2016
Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ. «Հայկական ժամանակ»
1551 դիտում
11:02 28-02-2015
Անցած տարվա նոյեմբերից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են. 168 Ժամ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը