211652_close_icon
views-count5590 դիտում article-date 12:42 11-01-2018

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը

Այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն: «Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր»,-ասաց Վահան Մարտիրոսյանը և նշեց, որ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից: Նա նշեց նաև, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և վերջիններս, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները:

Նմանատիպ նյութեր