211652_close_icon
views-count5869 դիտում article-date 11:24 11-01-2018

Օգնության են հասել փրկարարները. Երևանում քաղաքացին մոլորվել է և արգելափակվել թփուտների մեջ

Հունվարի 11-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաշտարակ տանող հատվածում և արգելափակվել թփուտների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հետադարձ կապով պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Նոր Նորքից դեպի Աբովյան պուրակ տանող անտառային հատվածում՝ կամրջի մոտակայքում: Փրկարարները Նոր Նորք տանող ավտոճանապարհին՝ «Ran oil» բեզալցակայանի մոտակայքում, հայտնաբերել են վատառողջ՝ 1956 թ. ծնված Ա. Հ.-ին և դուրս բերել արգելափակումից: Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ա. Հ.-ին տեղափոխել է բնակության վայր և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:

Նմանատիպ նյութեր