211652_close_icon
views-count2024 դիտում article-date 22:09 21-03-2015

Քաղաքացիները մոլորվել էին. օգնության են հասել փրկարարները

Մարտի 21-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացիներ ոտքով՝ Արագածոտնի մարզում գտնվող Սաղմոսավանքից դեպի Ապարան քաղաք ուղևորվելիս Քասախ գետի ափով (ԳԷՍ-ի մոտակայքում), մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Օհանավան գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա` նկատել են Երևանի բնակիչներ Է. Մ.-ին, Ս. Թ.-ին, Ն. Ս.-ին և L. Բ.-ին, ովքեր տեղափոխվել են Օհանավան գյուղ:

Նմանատիպ նյութեր