211652_close_icon
views-count144795 դիտում article-date 13:51 07-01-2018

Վիճաբանություն և կրակոցներ Երևանում. ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ տեղում վնասազերծվեցին վիճաբանության մասնակիցներն ու կրակողը

Երեկ, հունվարի 6-ին, վիճաբանություն, իսկ հետո կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների (բաժանմունքի պետ Ասատրյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Խաչիկ Խաչատրյանին, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներ, 42-ամյա Ազատ Դավթյանին և 38-ամյա Ռուդիկ Մարգարյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով վերջիններս բերման են ենթարկվել Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցային համալիրից: Պարզվել է, որ նշված անձինք նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ա. Դավթյանը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Բարեբախտաբար, կրակոցների ադյունքում զոհեր և վիրավորներ չկան, և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում է եղել, որ վիճաբանությունն ու կրակոցները շարունակություն չեն ունեցել՝ նրանց դեպքի վայր օպերատիվ ժամանելու արդյունքում: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր