211652_close_icon
views-count47594 դիտում article-date 17:58 06-01-2018

Դատապարտյալների հիվանդանոցում 42-ամյա կալանավոր է մահացել, իսկ Արմավիրի բանտում «զոն նայողները» ծեծի են ենթարկում կալանավորներին ու մնում անպատիժ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այնտեղ գտնվող կալանավոր Արթուր Սաֆարյանը ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով էլ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանի որոշմամբ՝ (քանի որ բանտապետ Տիգրան Նավասարդյանը գտնվում է ամանորյա արձակուրդում: Ըստ տեղեկություների՝ այն անցկացնում է Հայաստանից դուրս) տեղափոխվել է մենախուց: Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ բանտում իրենց արտոնյալ համարող դատապարտյալներ Էդգար Սիմոնյանն ու Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել Ա. Սաֆարյանին, ստիպելով որ նա տեղափոխվի այլ տեղամաս: Նրանք իրենց համարում են ոչ միայն 6-րդ տեղամասի «զոն նայող», այլև բանտի աշխատակիցներին կարողանում են իրենց բռի մեջ պահել,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասում էին բանտարկյալների մի քանի հարազատներ: Ամանորից առաջ նրանք նաև ծեծի են ենթարկել 6-րդ տեղամասի 603 խցի բանտարկյալներից մեկին, ով ցմահ ազատազրկված է: Այս պահին էլ լարված իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում է, սակայն Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունը, կարծես, չի տիրապետում օպերատիվ իրավիճակին ու միջոցներ չի ձեռնարկում դրությունը շտկելու ուղղությամբ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի՝ ՑԲ-ում) մահացել է նաև 42-ամյա կալանավոր Մհեր Խերունցը, ով առողջական խնդիրներ է ունեցել, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ նա մահացել է սրտանոթային անբավարարությունից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր