211652_close_icon

Երևանի քրեական ոստիկանության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հատուկ օպերացիան՝ Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ

views-count26670 դիտում article-date 11:26 31-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակներում վնասազերծվել և Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխվել օտարերկրացիներ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևանում բնակարանային գողություններ կատարելու մեջ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր կասկածվում են նաև Երևանում մարտի 25-ին «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti» մակնիշի ավտոմեքենայից խոշոր չափի գողություն կատարելու մեջ: 
 
Դեպքի փաստով նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում: 
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել էին պայուսակ, որում եղել էր խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ․-ն հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին պայուսակ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա հայտնել էր նաև, որ պայուսակում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար և 680 գրամ ոսկյա զարդեր:

Դեպքի փաստով կազմվել էին փաստաթղթեր, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոզա Մ․-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր