211652_close_icon

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 50-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19271 դիտում article-date 20:20 29-03-2025
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Արգամ Հակոբյանը և Սևակ Ավետիսյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդուհի Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր