211652_close_icon
views-count4102 դիտում article-date 16:35 06-01-2018

Փրկարարները Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել Nissan Tida ավտոմեքենան

Հունվարի 6-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է Արտակարգ իրավճակների [url=http://www.mes.am/hy/accidents/item/2018/01/06/5999669333/]նախարարությունից[/url]: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Nissan Tida» մակնիշի 35 GM 743 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր