211652_close_icon
views-count91874 դիտում article-date 11:39 05-01-2018

Հերթական գողությունը «Հայփոստ»-ից. գիշերը թալանել են Սիսիանի «Հայփոստ»-ի մասնաճյուղը. ժամանել են տարածքի քննչական պետն ու Ոստիկանության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ից կատարված գողության դեպքով: Այս պահին «Հայփոստ»-ում աշխատում է քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի և Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի կողմից տեղում կատարվում է դեպքի վայրի զննություն: Ժամանել են նաև Ոստիանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել եվրոլուսամոտը բացելու միջոցով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր