211652_close_icon
views-count17213 դիտում article-date 22:52 03-01-2018

Կոպենհագենում գողացել են աշխարհի ամենաթանկ օղու շիշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոպենհագենի «Սրճարան 33» գիշերային ակումբից գողացել են 1,3 մլն դոլար արժողությամբ մեկ շիշ օղի: Այդ մասին հայտարարել է օբեյկտի տերը, կոլեկցիոներ Բրիան Ինգբերգը: Նա պատմել է, որ գողը տարածքում ընդամենը 3 րոպե է մնացել, այսինքն՝ նրա նպատակը եղել է հենց վեց կիլոգրամանոց «Ռուսո-Բալտ» շիշը, որը պատրաստված էր ոսկուց և արծաթից: Այն համարվում էր աշխարհի ամենաթանկ օղու շիշը: Գողության մեջ Ինգբերգը կասկածում է իր նախկին աշխատակցին, որը կարող էր ակումբի և սեյֆի բանալիների կրկնօրինակ պատրաստել: Կոլեկցիոները նշել է, որ շիշը վեց ամիս առաջ վարձավճարով վերցրել է լատվիական «Dartz Motorz» ընկերությունից, որը զբաղվում է մեքենաների զրահապատմամբ: Ինգբերգը հայտնել է, որ անելանելիության մեջ է, քանի որ շիշը «իր հավաքածուի գոհարն» է եղել: Ընդհանուր առմամբ, դանիացին 1,2 հազար շիշ օղի ունի: Ուշագրավ է, որ կորած թանկարժեք օղին «նկարահանվել» է «Քարտե տնակ» հայտնի սերիալում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր