211652_close_icon
views-count15815 դիտում article-date 15:03 02-01-2018

Եվրամիությունը կոչ է արել Թեհրանին երաշխավորել իրանցիների խոսքի ազատության իրավունքը

Եվրոպական միությունը աջակցում է Իրանի իշխանությունների հետ շփումները և ակնկալում, որ հանրապետության քաղաքացիներին կերաշխավորվի խաղաղ ակցիաներ անցկացնելու և կարծիք հայտնելու իրավունքը։ Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, բնակչության քանակով երկրորդ խոշոր քաղաքում՝ Մեշադում։ Ցուցարարները բողոքել են գնաճի դեմ։ Այնուհետև ցույցերը մերթընդմերթ վերածվել են անկարգությունների և ընդլայնվել այլ քաղաքներ։ Զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։ Asharq Al-Awsat թերթի տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 400 մարդ։

Նմանատիպ նյութեր