211652_close_icon
views-count9521 դիտում article-date 13:30 01-01-2018

ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Իտալիան Արցախին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի

Հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնում է Իտալիան, որը մտադիր է միջազգային կառույցի քաղաքական գծին «միջերկրածովային» ուղղություն տալ, գրում է [url=https://ria.ru/world/20180101/1512049187.html]ria.ru[/url]-ն՝ հիշեցնելով, որ Իտալիայի կողմից նախագահությունը ստանձնելու որոշումն ընդունվել է դեռևս 2016թ. հուլիսին: Հայտնի է, որ Իտալիան պարտավորվել է իր նախագահության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել Եվրոպայի ամենախնդրահարույց կետերի՝ Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հիմնախնդիրների լուծմանը: Երկրի համար առաջնահերթությունների շարքում է լինելու նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, ԵԱՀԿ տարածքում մյուս սառած հակամարտությունների խաղաղ լուծման տարբերակների որոնումը, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամի հաղթահարումն ու ահաբեկչության սպառնալիքի դեմ համընդհանուր պայքարը: ԵԱՀԿ նախագահությունը Իտալիային փոխանցվել է Ավստրիայից, որը հաջողված է գնահատում այս պաշտոնում կատարած աշխատանքը:

Նմանատիպ նյութեր