211652_close_icon
views-count37448 դիտում article-date 23:45 30-12-2017

Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» նորից սայթաքեց և կորցրեց Լուկակուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Սաութհեմփթոնին» և չկարողացավ հաղթել՝ 0:0: Այսպիսով, մանկունյանցիները երրորդ խաղն անընդմեջ խաղադաշտը լքում են առանց հաղթանակի: Թիմի ձախորդություններին ավելացավ նաև առաջատար հարձակվող Ռոմելու Լուկակուի կորուստը, որը ծանր վնասվածքի պատճառով արդեն 12-րդ րոպեին լքեց խաղադաշտը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: Բացառված չէ, որ սա մանկունյանցիների կազմում հայ ֆուտբոլիստի վերջին խաղն է. տեսնենք, ձմեռային տրանսֆերային պատուհանը բացվելուց հետո ինչ զարգացումներ կլինեն: Այս ոչ-ոքիից հետո «ՄՅՈւ»-ն վաստակեց 44 միավոր և առաջնության մեկնարկից ի վեր առաջին անգամ նահանջեց երրորդ տեղ. «Չելսին» «Սթոք Սիթիին» 5:0 հաշվով ջախջախելուց հետո ունի 45 միավոր և արդեն երկրորդն է: Առաջատարը՝ «Մանչեսթեր Սիթին» ունի 58 միավոր և դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր [/b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր