211652_close_icon
views-count41788 դիտում article-date 21:44 28-12-2017

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են ВАЗ 2106-ն ու 2 Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 26-ամյա Մհեր Թամոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FZ 519 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչներ, 64-ամյա Աղվան Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 13 ՕՏ 281 համարանիշի և 31-ամյա Հակոբ Բալոյանի վարած Mercedes մակնիշի 35 ՕZ 247 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ների վարորդներից Հ. Բալոյանը, ուղևորոներ, 23-ամյա Սամվել Պետրոսյանը, 25-ամյա Տիգրան Մանուկյանը և 23-ամյա Վարդան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գյումրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր