211652_close_icon
views-count71290 դիտում article-date 20:33 22-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Ջի Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի տնօրենը պնդում է, որ «Քնար» համատիրության նախագահը ծեծի է ենթարկել իրեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 43-ամյա Գոհար Հ.-ն Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 65 հասցեում գործող «Քնար» համատիրությունում նշված համատիրության նախագահ Աշոտ Գևորգյանը անհիմն քաշել է իր մազերից, ձեռքերով հարվածել դեմքին, մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով իրեն պատճառել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Ա. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գոհար Հ.-ն «Ջի Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի տնօրենն է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր