211652_close_icon
views-count12530 դիտում article-date 23:34 17-12-2017

Շանը, որի թաթերը կտրել էին, կարբոնային պրոթեզներ են դրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոլա անունով շունը, որը մի քանի տարի առաջ մնացել էր առանց առջևի թաթերի, նոր պրոթեզներ է ստացել, որի շնորհիվ կարող է քայլել: Նման նվեր է կենդանուն արել Soi Dog հիմնադրամի ղեկավար Ջոն Դալին: Դալին Կոլային գտել է փողոցում՝ մահամերձ վիճակում: Բանգկոկի զայրացած բնակիչներից մեկը շան թաթերը սրով կտրել էր միայն նրա համար, որ շունը ծամել էր այդ մարդու կոշիկը: Անասնաբույժներին հաջողվել էր փրկել շանը, սակայն վերջինս մնացել էր առանց թաթերի: Սակայն Կոլան ստացել է կարբոնային մանրաթելից պատրաստված նոր թաթեր: Այս տեխնոլոգիան կիրառվում է նաև պարաօլիմպիկ խաղերի վազորդների պրոթեզավորման ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր