137401 դիտում
17:45 13-04-2018
Արարատի մարզում. 41–ամյա տղամարդը իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքերի թաթերը կտրվել են. վիրավորին առաջինը օգնության են հասել «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, երկաթգծի անվտանգության ծառայության աշխատակիցները առաջինը օգնության են հասել վիրավորին, ու մինչ կժամանեին Մասիսի փրկարարներն ու շտապօգնության բժիշկները, անվտանգության աշխատակիցները իրենք են օգնություն ցուցաբերել, որից հետո վիրավորը, ում ոտքի թաթերն էին կտրվել, տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Բադրատ Դանիելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մեծ թվով աշխատակիցներ՝ գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, ով ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է գնացքի տակ և գնացքի մեքենավարը չէր կարող ոչինչ անել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Գառնիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղինակ Մկրտչյանը:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են նաև թղթապանակ, որը, հավանաբար, պատկանում է հիվանդանոց տեղափոխվածին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)