5088 դիտում
18:32 17-12-2017
Պակիստանում հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, կա առնվազն 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պակիստանի Կվետա քաղաքում ահաբեկիչները հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 5 մարդ:
Ինչպես հայտնել է Բելուջիստանի ներքին գործերի նախարար Սարֆարազ Բուհտին, հավատացյալների վրա հարձակվել են երկու մահապարտ: Նրանցից մեկը գնդակահարվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսին հաջողվել է ներխուժել ներս և գործի դնել մարմնին ամրացված պայթուցիկ սարքը: Երկու ահաբեկիչներն էլ զինված են եղել ինքնաձիգներով:
Պայթյունից հետո ոստիկանության և ենթադրվող հանցագործների միջև փոխհրաձգություն է սկսվել:
Տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են: Եկեղեցում միջադեպի պահին մոտ 400 մարդ է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
15:16 27-02-2016
Սոմալիում հարձակվել են հյուրանոցի վրա. կա առնվազն 14 զոհ
2012 դիտում
12:31 08-07-2016
Իրաքում ահաբեկիչները հարձակվել են շիա սրբավայրերից մեկի վրա. կա առնվազն 35 զոհ
1721 դիտում
13:16 11-07-2016
Սոմալիում իսլամիստները հարձակվել են ռազմաբազայի վրա. կա առնվազն 10 զոհ