211652_close_icon
views-count42344 դիտում article-date 08:34 14-12-2017

Երևանի քաղաքապետարանը 34 մլն դրամով 2017թ. Toyota Camry ավտոմեքենաներ է գնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաաքապետարանն այս տարի թվով 3 հատ «Տոյոտա Քեմրի» տեսակի ավտոմեքենա է գնել: Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 34 միլիոն 920 հազար դրամ, իսկ ամեն մեքենայի համար քաղաքապետարանը վճարել է 11 միլիոն 640 հազար դրամ: «Տոյոտա Քեմրի» մեքենաների տեխնիակակն բնութագրում կարդում ենք, որ գնված մեքենաները եղել են 2017 թվականի արտադրության: Շարժիչի ծավալը 2.5 լիտր, հզորությունը 181 ձիաուժ, իսկ վառելիքի ծախսը՝ 5.9 լիտրից 11 լիտր 100 կիլիոմետրին: Ի դեպ, գնված մեքենաներից երկուսը սև մետալիկ գույնի են, մեկը՝ սպիտակ մետալիկ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր