30114 դիտում
09:57 27-09-2017
Արտագաղթած զորակոչիկները 1 մլն 800 հազար դրամով կազատվեն պատժից մինչև 2017թ մայիսի 1-ը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում և զերծ մնալ քրեական հետապնդումից:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում նման փոփոխություն առաջարկում են իրականացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով՝ լինում են անձինք, ովքեր մինչև 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզություն:
«Հիմա այս մարդկանց 27 տարին լրանում է, իսկ օրենսդիրը սահմանում է, որ այս մարդիկ ամեն զորակոչի համար վճարեն սահմանված 100 հազար դրամը: Այսինքն՝ 18-27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ՝ վճարում են 1 մլն 800 հազար դրամ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կարճվում է, և նրանք կարողանում են վերադառնալ Հայաստան»,- ասում է փաստաբանը:
Այժմ առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը: Այսինքն, եթե գործող օրենքը վերաբերում էր մինչև 2015 թ. մայիսի 1-ին 27 տարին լրացած քաղաքացիներին, ապա նոր օրենքը ներառում է բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
29465 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
42611 դիտում
08:34 14-12-2017
Երևանի քաղաքապետարանը 34 մլն դրամով 2017թ. Toyota Camry ավտոմեքենաներ է գնել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»