211652_close_icon
views-count109345 դիտում article-date 21:49 13-12-2017

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են ГАЗ-ն ու ЗИЛ-ը. ГАЗ-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 31029 մակնիշի 35 NՏ 513 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 QԼ 642 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volga-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Պարույր Սահակյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կողաշրջված Volga-ն ուղղել են և նրա տակից դուրս են բերել վարորդին՝ Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահե Բազոյանի դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Տարոն Բարսեղյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ЗИЛ-ի վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր