211652_close_icon
views-count4659 դիտում article-date 18:48 13-12-2017

Լիոնել Մեսի. ԱԱ-2018-ին մենք բոլորովին այլ ուժ կլինենք

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին անդրադարձել է թիմի հնարավորություններին՝ 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մենք կվերադառնանք մեր մակարդակին: Մեր թիմում շարունակվում են փոփոխությունները: Ընտրական մրցաշարում մենք բարդ ժամանակներ ապրեցինք: Իրադարձությունների նման զարգացում մենք չէինք սպասում ու արժանի էլ չէինք: Մի քանի խաղերում, օրինակ՝ Վենեսուելայի ու Պերուի հետ, մենք հանգիստ պետք է հաղթեինք: Այդ դեպքում կարիք չէր լինի բոլոր հարցերը լուծել վերջին տուրում: Նոր մարզչի ղեկավարությամբ թիմը ընդամենը չորս ընտրական հանդիպում անցկացրեց: Էկվադորցիների հետ խաղում ծնվեց նոր թիմը, որը առաջադիմելու է: Արգենտինան անցյալում կթողնի այն ճնշումն ու վախը, որը նրան հետապնդում էր վճռական խաղից առաջ: Դա ճիշտ է. այդ պահին մենք շատ էինք վախենում, որ աշխարհի առաջնությունում չենք հայտնվի: Ես նույնիսկ չգիտեմ, թե անհաջողության դեպքում ինձ հետ ինչ կլիներ: Նույնը վերաբերում է արգենտինացի երկրպագուներին: Ռուսաստան չգնալը մեր երկրի պատմության ամենատխուր պահերից մեկը կլիներ:

Նմանատիպ նյութեր