211652_close_icon
views-count51264 դիտում article-date 11:07 13-12-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 4 հոգի, որից 2-ը՝ դպրոցականներ, տեղափոխվել են Սևանի հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Չկալովկա գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հասմիկ Գևորգյանը, 10-ամյա Գոհար Գևորգյանը, 45-ամյա Մարինե Կնդոյանը և Նորատուս գյուղի բնակիչ՝ 15-ամյա Գուրգեն Մանուկյանը։ Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Սևանի Նալբանդյան փողոցի 33 շենքի թիվ 4 հասցեում գտնվող խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով։ Փաստի առթիվ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորվածներից Գ. Գևորգյանը սովորում է Չկալովկա գյուղի դպրոցի 5-րդ դասարանում, իսկ Գ. Մանուկյանը՝ Նորատուս գյուղի դպրոցի 10-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր