211652_close_icon
views-count6671 դիտում article-date 13:26 13-12-2017

Կիմ Չեն Ընը պարգևատրել է «Խվասոն-15» բալիստիկ հրթիռի ստեղծողներին և խոստացել մեծացնել երկրի միջուկային հզորությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի գիտնականները շարունակում են միջուկային ուժը մեծացնելուն ուղղված նորագույն զենքի արտադրությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։ Հայտարարությունը նա արել է «Hwasօng-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ։ Կիմ Չեն Ընը անձամբ է պարգևատրել հրթիռը ստեղծողներին ու այն փորձարկողներին և նշել է. «Այսպիսով, կրկին ցուցադրեցինք ողջ աշխարհում մեր հզորագույն երկրի արժանիքն ու ուժը»։

Նմանատիպ նյութեր