211652_close_icon
views-count45010 դիտում article-date 17:30 12-12-2017

«Ուտելուց լավ էլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք». այսօր հայտարարել է Խոսրով Հարությունյանը. իսկ նրա սիրած մուլտֆիլմն է «Պապուգայ Կեշան»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի պատրաստվում ներողություն խնդրել մարդկանցից իր արտահայտության համար, թե մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, միեւնույն է նրանք միս գնելու փող չունեն և շարունակելու են կարտոֆիլ ուտել: ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում իր հրաժարականի պահանջին, Հարությունյանն ասել է, որ ինքն ընդամենը մեկնաբանել է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունը: Հարցին, թե ինչու ինքը կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել աղքատներին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Ուտելուց լավ էլ ուտում եմ»։ Իսկ ի՞նչ միս եք նախընտրում, հարցին էլ արձագանքել է. «Դե դա արդեն զավեշտի եք վերածում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պատգամավոր Խ. Հարությունյանը դեռ ԽՍՀՄ տարիներից սիրել է լավ ուտել, իսկ չար լեզուներն էլ ասում են, որ նա կյանքում մի մուլտֆիլմ է սիրել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզել է, որ այդ ֆիլմը «Պապուգայ Կեշան» է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր