211652_close_icon
views-count19318 դիտում article-date 16:55 11-12-2017

Ուսամա բեն Լադենի որդին Սաուդյան Արաբիային մեղադրել է դավաճանության մեջ

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի 17-ամյա որդին՝ Համզա բեն Լադենը, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին մեղադրել է պաղեստինյան հարցում դավաճանության մեջ, հաղորդում է Newsru.co.il-ը։ Նա ձայնագրություն է հրապարակել այդ կապակցությամբ։ Փորձագետների կարծիքով՝ ձայնագրությունն արվել է, մինչև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը կճանաչեր Իսրայելի մայրաքաղաք։ Համզան, ով երկար ժամանակ ապրել է Իրանում, հայտնի է «Ահաբեկչի թագաժառանգ» մականվամբ։ Համարվում է խմբավորման ապագա առաջնորդը։ Սա նրա՝ թվով երրորդ ելույթն է, որում խստորեն քննադատում է Սաուդյան Արաբիայի իշխանություններին։

Նմանատիպ նյութեր