211652_close_icon
views-count5682 դիտում article-date 16:58 10-12-2017

Թրամփի մոտ հեռուստատեսությունից կախվածություն են նկատել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հեռուստացույցից կախվածություն են նկատել, գրում է The New York Times-ը։ Ինչպես թերթին պատմել է նախագահին մոտ գտնվող աղբյուրը, Թրամփն օրական առնվազն 4 ժամ հեռուստատեսային հաղորդումներ է դիտում, երբեմն էլ՝ ավելի երկար։ Ամեն օր նա արթնանում է առավոտյան ժամը 05։30-ին և անմիջապես միացնում հեռուստացույցը։ Թերթի տվյալներով՝ նախագահը մշտապես կիսվում է հեռուստացույցից ստացած իր տեղեկություններով իր շրջապատի մարդկանց և նույնիսկ նրանց հետ, ովքեր սպասարկող անձնակազմից են։ Սենատոր Լինդսի Գրեմը նշում է, որ դա կապված է «ԶԼՄ-ների՝ Թրամփին ոչնչացնելու մտադրության մեջ վստահ լինելու հետ»։

Նմանատիպ նյութեր