211652_close_icon
views-count8717 դիտում article-date 11:21 09-12-2017

«Ամոթ ա մեր թասիբին». մարտունեցիները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Հակոբ Հակոբյանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել: Նշենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե՝ էժան: Մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղինակները պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաև բոլոր մարտունեցիներին. «Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա, եթերներից չի իջնում իր խայտառակ հայտարարություններով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր