211652_close_icon
views-count21756 դիտում article-date 22:11 05-12-2017

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 24 ժամ է տվել Սաակաշվիլիին՝ ԱԱԾ ներկայանալու համար

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին 24 ժամ է տվել, որպեսզի վերջինս ինքնակամ ներկայանա երկրի անվտանգության ծառայություն, հաղորդում է Ria Novosti-ն։ Գործակալության փոխանցմամբ՝ հակառակ դեպքում իրավապահ մարմինները պարտադրանքի կդիմեն։ Հանդես գալով Գերագույն Ռադայում՝ Լուցենկոն ասել է. «24 ժամից Ուկրաինայի ողջ իրավապահ համակարգը կանի անհրաժեշտը, որպեսզի քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին հետաքննության առաջ կանգնի, իսկ հետո՝ դատարանի»։

Նմանատիպ նյութեր