211652_close_icon
views-count65532 դիտում article-date 23:22 01-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 33-ամյա երիտասարդը «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Բադալյանն է։ Ժամեր անց Ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Մեծարենցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Բադալյանի և նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արսեն Գրիգորյանի միջև։ Վերջինս կասկածվում է Հ. Բադալյանին դանակահարելու մեջ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություներ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր