211652_close_icon
views-count3729 դիտում article-date 14:45 01-12-2017

Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամը սկսում է Հայ ձեռագրերի մեծածավալ տարածումը Միացյալ Նահանգներում

Հայաստանում հիմնադրված «Հայրենիքի զարգացման նածաձեռնություն հիմնադրամ» ՀԿ, որը հայտնի է նաև որպես HDIFÓ, հայտարարում է իր ամերիկյան ճյուղի՝ HDIF-USAÓ-ի բացումը՝ որպես միջազգային առաջին դուստր ձեռնարկություն։ HDIF-յան եզակի, յուրահատուկ և նմանը չունեցող ձեռագործ աշխատանքները այժմ վաճառքի հասանելի կլինեն նաև ԱՄՆ-ում։ HDIF երկրպագուները կարող են այցելել www.hdif.org և առցանց գնում կարարելով՝ գնել HDIF-ի կամ HDIF-USA-ի կողմից առաջարկվող ցանկացած ապրանք։ «Հայաստանի զարգացման նախաձեռնություն հիմնադրամ»-ը հիմնադրվել է Պարոն Թիմոթի Ստրեյթի կողմից մոտ 5 տարի առաջ։ Ստրեյթը, ով նաև հայտնի է «Թիմ» անունով, այժմ հանդիսանում է նաև Հայաստանի Նորվեգիայի և Ֆինլանդիայի դեսպանատան հարգարժան հյուպատոսը։ HDIF-ը ուղղված է աշխատատեղերի ստեղծմանն հիմնախնդիրների լուծմանը՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանի գյուղական և սահմանային շրջաններում ապրող կանանց վրա: HDIF-ը Հայաստանի առաջին սոցիալական ձեռնարկություններից է, որը վերջերս ստացել է Համաշխարհային առևտրի երաշխիքի կարգավիճակ։ Այս հեղինակավոր կոչումը ստանալով HDIF-ը դարձավ առաջին հասարակական կազմակեպությունը բոլոր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից։ Իր խոսքի մեջ Ստրեյթը նշեց, - «HDIF-ի աշխատանքները առաջ են բերում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթները: Մենք ունենք արտադրող գործընկերներ երկրի ավելի քան 10 մարզերում: Գործազուրկ, բայց տաղանդավոր կանանց զբաղվածության ապահովման հայեցակարգը առաջնային դերում է: Մենք բացում ենք HDIF-USA, բայց մեր արտադրանքը վաճառվում է նաև ամբողջ աշխարհում, իսկ պատվերները շարունակում են «թափվել» մեզ վրա»: HDIF-USA-ը պաշտոնապես հաստատվել է 2017 թվականի հունիսին: Այն 501 (գ) 3 Կալիֆորնիա նահանգում գրանցված առևտրային ընկերություն է: HDIF-ի աջակիցների պատրաստակամ թիմը համախմբվեց՝ կազմելով ԱՄՆ Տնօրենների խորհուրդը: Խորհրդի անդամներն են՝ նախագահ Սյուզան Դաղլյանը, փոխնախագահ Նանի Շիրխանյանը, քարտուղար Լիզա Իսկիկյանը և գանձապետ Սարո Շիրինյանը: 2017 թ. հուլիսին տնօրենների խորհրդի կողմից Բեթ Ռուստիգյան Բրուսսալյանը ընտրվեց որպես կազմակերպության գործադիր տնօրեն: Դաղլյանն ասաց. «Մենք զգմում ենք, որ HDIF-ը մեծ ազդեցություն է առաջացնելու ԱՄՆ-ում: ԱՄՆ-ից Հայաստան եկող մարդիկ արդեն գիտեն և սիրում են Թիմին և բոլոր այդ շքեղ ձեռագործ աշխատանքները: Ունենալով Կալիֆորնիայից ստացված և առաքվող ապրանքները՝ մեր առջև բացվում է Նահանգների հսկա շուկան»: HDIF-USA-ի ապրանքները նախնական ժամկետով կլինեն տուփ հավաքածուներ, որոնք կստեղցծվեն հատուկ թեմատիկայով և կառաջարկվեն 20% զեղչով անհատական, մանրածախ գնման դեպքերում՝ ներառյալ «Խոհանոցային պարագաներ», «Դեկոր ընթրիքի համար», «Զարդարված բարձի երեսներ», «Ջերմ տոներ», «Ուրախ երեխա», «Հաճույքով դեպի դպրոց», «Սիրելով Հայաստանը» և «Արջերի խնջույք» հավաքածուները: HDIF-USA-ը առաջարկում է նաև ձեռագործ և ձեռքով ներկված հայերեն տառերի, ինչպես նաև Սուրբ Ծննդյան զարդարանքների հավաքածուներ: Քանի որ այլ ապրանքների պահանջարկը մեծանում է, ընտրությունը կդառնա էլ ավելի մեծ ու բազմազան: Եթե ցանկանում եք կապնվել HDIF-USA-ին, խնդրում ենք գրել մեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]: Լրացուցիչ տեղեկությունների և կամ առցանց գնումների համար այցելեք մեր պաշտոնական վեբկայք հետևյալ հասցեով՝ www.hdif.org: [b] Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամ | HDIF [/b]

Նմանատիպ նյութեր