211652_close_icon
views-count37775 դիտում article-date 17:05 28-11-2017

Էջմիածնից քույր ու եղբայր Ստեփանյանները շարունակում են գիշերել հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող քրոջ կողմից հրկիզված վագոն-տնակում. նրանք մեր օգնության կարիքն ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա ապրիլի 4-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում ամբողջովին այրված՝ քույր ու եղբայր Ստեփանյանների վագոն-տնակում շարունակում են ապրել վերջիններս՝ այլ ելք չունենալով: 44-ամյա Սուրիկ Ստեփանյանը հայտնեց, որ տնակը հրկիզել է իր քույրը՝ 47-ամյա Անետա Ստեփանյանը, ով գտնվում է հոգեպես անհավասրակշիռ վիճակում և 2 անգամ հայտնվել է հոգեբուժարանում: Այրվել է վագոն-տնակի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ, ինչպես նաև այնտեղ եղած գույքը, փաստաթղթերը և մյուս եղած բոլոր իրերը: Քույր ու եղբայր այդտեղ ապրում են արդեն 26 տարի ու շարունակում են ապրել՝ չնայած այն խիստ ծանր պայմաններին, որ տիրում է ներսում: Աղքատության մեջ կենսական ծանր պայմաններում ապրող մարդիկ կորցրել են ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Օգնություն ստանալու ակնկալիքով թե՛ հարևանները, թե՛ Սուրիկը դիմել են պատկան բազմաթիվ կառույցների, սակայն ապարդյուն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ Սուրիկը ստիպված աղբամաններից հաց է հավաքում, այս ու այն կողմից հացի գումար խնդրում, որպեսզի բերի ու կերակրի քրոջը: Հավատացրեցին, որ նման ծանր իրավիճակում հայտնված ընտանիք չկա, որ իսկապես Ստեփանյաններին օգնություն է անհրաժեշտ, գոնե մեկը վագոն-տնակ տրամադրի, բերեն տեղադրեն և նրա մեջ ապրեն: Շուտով ձմեռ է գալու և այդ խալխուլ տնակում անհնար է գոյություն պաշտպանել, երբ չկա ոչ մի հարմարություն. տանիք, լուսամուտ: Ամբողջովին միայն այրված փայտի կտորներ են կամ մետաղյա թիթեղներ: Նրանք չունեն ոչ մի օգնող բարեկամ, չեն ստանում ո՛չ նպաստ, ո՛չ թոշակ, դե, իսկ Անետաին էլ հաճախակի անհրաժեշտ է լինում տեղափոխել հոգեբուժարան, հոգեմետ դեղամիջոցներ, որի համար ևս գումար է անհրաժեշտ: Ակնկալում ենք կյանքի հատակում հայտնված այս մարդկանց ցավին ձեռք մեկնելու ցանկաթյուն ունեցող բոլոր մարդկանց՝ շարքային քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, գործարարներներին, ուսանողներին` Հայաստանից և Սփյուռքից և ներկայացնում [b]Սուրիկի հեռախոսահամարը՝ 094-13-28-63[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր