211652_close_icon
views-count59542 դիտում article-date 15:20 27-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. «ձախ ձեռքի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 63–ամյա քաղաքացի. կան կասկածներ, որ տեղի է ունեցել պայթյուն

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցից Ոստիկանության էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի ջնջխված վերք» աշտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը՝ 63-ամյա Արամայիս Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Այվազովսկի 7 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրան Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիրավորի տան բակում հնարավոր է, լինեն պայթուցիկ նյութեր, ինչի համար էլ դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության համապատասխան վարչություն, որպեսզի դեպքի վայր ժամանեն սակրավորները: Թե ինչ պայմաններում է Ա. Կարապետյանը ստացել վնասվածքներ՝ ճշտվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր