211652_close_icon
views-count77884 դիտում article-date 18:50 25-11-2017

Արտակարգ դեպք Ստեփանավանում. ՍՊԸ-ի 43-ամյա տնօրենը Գարեջրի գործարանի տարածքում կացնով հարվածել է 56-ամյա քաղաքացու գլխին

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժի հայտնել են, որ «գլխի գագաթածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի Գործարարների փողոցի բնակիչ, 56-ամյա Սեյրան Գրիգորյանն է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում նշված փողոցի հարևանությամբ գտնվող նախկին Գարեջրի գործարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արտաշես Ջանջուղազյանի միջև: Վերջինս կասկածվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ: Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջանջուղազյանը «Սանասար Ջանջուղազյան» ՍՊԸ-ի տնօրենն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր